Ջակարտայի «Հալիմ- Փերդանկուսումա» օդանավակայանում տեղի է ունենում ռուսաստանյան Sukhoi SuperJet-100 (SSJ-100) ինքնաթիռի 45 զոհերի մասունքնեի հանձնման արարողությունը:
Արարողության ընթացքում ոստիկանության որոնողական բրիգադը խորհրդանշորեն փոխանցեց զոհվածների մասունքները Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական վարչությանը: Այն իր հերթին 45 փայտե դագաղները կփոխանցի Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությանը, որն էլ 35 զոհված ինդոնեզիացիների մասունքները կփոխանցի նրանց ընտանիքներին, իսկ ՌԴ 8 քաղաքացիների, մեկ ամերիկացու եւ մեկ ֆրանսիացու մասունքները` այդ երկրների դեսպանատներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Sukhoi SuperJet-100»-ը աղետի էր ենթարկվել մայիսի 9 –ին Ինդոնեզիայում` ցուցադրական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը բախվել է ժայռի: Զոհերի մասունքների որոնողական աշխատանքներն ավարտվել են մայիսի 18-ին: Այս պահին բոլոր 45 զոհերի մարմինների նույնականացումն ավարտված է:




























