ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը արհեստական բանականության շուրջ բարձրացած աղմուկը և այն պետական մակարդակով կարգավորելու փորձերը համեմատել է COVID-19 համավարակի հետ։

«Իրականում այնպիսի զգացողություն ունեմ, որը նման էր COVID-ի ժամանակ եղածին, երբ թվում էր, թե շուրջբոլորը մեծ խուճապ է տիրում։ Ռիսկերը իրական են, ինչպես COVID-ի դեպքում, սակայն ձեռնարկված միջոցները միշտ չէ, որ համարժեք էին և համապատասխանում էին դրանց մասշտաբին», - ասել է նա NBC News հեռուստաալիքի հարցազրույցում։

Վենսը կարծում է, որ ԱԲ կարգավորման պատասխանատվությունն առաջին հերթին պետք է կրեն մշակող ընկերությունները, որոնք, նրա խոսքով, «ազատ են արձակել Ֆրանկենշտեյն հրեշին» և այժմ պահանջում են պետության օգնությունը։

«Դե ինչ, կառավարության օգնության ձևերից մեկը կարող է լինել ապահովելը, որ նրանք, ովքեր բաց են թողնում այդ Ֆրանկենշտեյնին, պատասխանատվություն կրեն դրա համար», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։ Նա մտահոգություն է հայտնել, որ ԱԲ կարգավորման համակարգ ստեղծելու ներկայիս փորձերը փաստորեն ազատում են մշակողներին պատասխանատվությունից և հաշվի չեն առնում իրական ռիսկերը։