Տարօրինակ ֆրանսուհին ստիպել է Boeing-767 ինքնաթիռի անձնակազմին ստիպել է կատարել արտակարգ վայրէջք: Կինն օդաչուներին է փոխանցել նամակ այն մասին, որ իր մարմնում կարված է ինչ-որ սարքավորում:

US Airways ավիաընկերության Boeing-767, որը չվերթ էր կատարում Փարիզից Շարլոթ  (Հյուսիսային Կարոլինա), կատարեց արտակարգ վայրէջք Բանգոր քաղաքի օդանավակայանում: Թռիչքն ընդհատվել է, երբ օդաչուները հայտնել են օդանավում ռումբի գտնվելու հավանականության մասին:

CNN-ի տվյալներով` իրարանցման մեղավորը կամերունյան ծագումով ֆրանսուհին էր, ով շրջագայել է առանց ուղեբեռի, ինչն անհանգստության հավելյալ պատճառ է դարձել: ԸստAFP-ի` կնոջը զննել է երկու բժիշկ, սակայն որեւէ սպի կամ վիրահատական այլ միջամտության հետք չի հայտնաբերվել:

Ինքնաթիռը, 179 ուղեւորով եւ 9 հոգանոց անձնակազմով, վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում` երկու F-15-ի ուղեկցությամբ: Վայրէջքից հետո ֆրանսուհին ձերբակալվել է: