Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին հայկական երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման ընկած, «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիայի տակ գտնվող երկու հատվածների վերականգնման առաջարկի վերաբերյալ, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այսօր քննարկվել է, այդ թվում նաև հարցը, որը կապված է հայկական երկաթուղու՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիայի տակ գտնվող երկու փոքր հատվածների կառուցման, վերականգնման հետ։ Եվ մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքին, որ աջակցում ենք այս երկու հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել ու աջակցել Հայաստանին հենց այն տեսանկյունից, որպեսզի ապահովվի տրանսպորտային կապը Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման», - լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նա հստակեցրել է, որ «այդ որոշումները մեզ մոտ ընդունվել են երկրի նախագահի մակարդակով դեռևս հունվարին, և մենք այստեղ սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան»։
«Բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս պետք է կայանան շատ կարևոր հանդիպումներ, որոնք այս հարցը առաջ կտանեն», - հավելել է Օվերչուկը։





























