Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի տենդի համաճարակն արդեն խլել է ավելի քան 4 հազար մարդու կյանք, հայտնել է Actualite պորտալը՝ հղում կատարելով երկրի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի (INSP) տվյալներին։
«Յոթ նահանգներում մահացել է 4 018 մարդ՝ հաստատված (էբոլայով վարակման) 8,3 հազար դեպքերից»,- գրել է պորտալը։
Ինչպես նշվել է, մահացության մակարդակը կազմում է 48,4 տոկոս։ Հրապարակման մեջ նաև նշվել է, որ տենդով վարակվածներից 2 162 մարդ ապաքինվել է։





























