Արգենտինայում, Բուենոս Այրեսի թատրոնում պատրաստվում էին պայթեցնել Կոլումբիայի նախկին նախագհ Ալվարո Ուրիբեին, որտեղ նա պետք է ելույթ ունենար: Թատրոնի շենքում պայթուցիկ սարք են հայտնաբերել:

Արգենտինայի անվտանգության ծառայություն տվյալներով, պայթուցիկ սարքը թացրել էին սեղանի լամպի մեջ: Դետոնատորը միացված է եղել նվագարկիչին, որը հնարավորություն է տվել այն գործի գցել բջջային հեռախոսի օգնությամբ: Դեռեւս անհայտ է, թե ով է ահաբեկչության կազմակերպիչը:

Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Ուրիբեն Կոլումբիայի նախագահ է եղել 2002-2010 թվականներին: Նրան մինչ օրս էլ համարում են ձախ արմատական «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» կազմակերպության մոլի հակառակորդ: