Իսրայելական Arkia ավիաընկերության ինքնաթիռն Իսրայելից մեկնել է Դուբայ՝ FlyDubai ավիաընկերության թռիչքների դադարեցումից հետո առաջին տարհանման չվերթն իրականացնելու նպատակով։ Դրա մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է Ynet պորտալը։

«Arkia-ի ինքնաթիռը մեկնել է Դուբայ՝ դառնալով առաջին փրկարարական ինքնաթիռը, որը օդ է բարձրացել ուշացումներից հետո»,- ասվում է հրապարակման մեջ։

Բացի դրանից, էմիրաթական կողմի խնդրանքով առաջին տարհանման չվերթի ուղևորների ուղեբեռի համար առանձին բեռնատար ինքնաթիռ է ուղարկվել։ Ավելի վաղ իսրայելական El Al ավիաընկերությունը չեղարկել էր Դուբայից դեպի Թել Ավիվ հոկտեմբերի 2-ին նախատեսված բոլոր տարհանման չվերթները։

Ynet-ի տվյալներով՝ իսրայելական ավիափոխադրողները ծրագրում էին հոկտեմբերի 2-ին սկսել ուղևորների տարհանումը Արաբական Միացյալ Էմիրություններից, երբ FlyDubai-ն հոկտեմբերի 1-ից դադարեցրել էր դեպի Թել Ավիվ թռիչքները։