Սյունիքի մարզի դիրքերից մեկում երեկ հանկարծամահ եղած Արթուր Վիրաբյանը Նոր Հաճնից էր։

NEWS.am–ին հարեւանները պատմել են, որ պայմանագրային զինծառայողը ամեն շաբաթ կիրակի գալիս էր հայրենի քաղաք։

«Արթուրը քույր ու եղբայր ունի, մեկ տարվա զինծառայող էր, ասում են՝ ինֆարկտից է մահացել»,– ասել են հարեւանները։