Գվինեա Բիսաուում, որտեղ ապրիլին հերթական ռազմական հեղաշրջումն է տեղի ունեցել, նոր կառավարություն է ձեւավորվել, որի կազմում ներառվել են 14 նախարարներ եւ 13 պետքարտուղարներ. նրանցից երկուսը կին են:

Զինվորականները խոստացել են վերադառնալ զորանոցներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին Գվինեա Բիսաուում ապստամբությունն ավարտվել է ռազմական հեղաշրջմամբ:

Զինվորներն ու սպաները կալանավորել են երկրի ժամանակավոր նախագահ Ռայմունդո Պերեյրուին եւ վարչապետ Կարլոս Գոմեսին:

Մայիսի 19-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել 5 զինվորական խռովարարի նկատմամբ:

Ապրիլի 30-ին պատժամիջոցների մասին հայտարարել է նաեւ Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցությունը: