ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին երկրին զգալի տնտեսական օգուտներ է բերել։

«Այդ 10 տարիների ընթացքում, ավելի քան 10 տարվա ընթացքում, ինչ Հայաստանը միության անդամ է, այս երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։ Մեր առևտուրը պիկային 2024 թվականին հասել է 12,4 միլիարդ դոլարի, այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ-ն այդ ժամանակահատվածում մոտ 26-27 միլիարդ դոլարի մակարդակում էր»,- ասել է Օվերչուկը «Россия 1» հեռուստաալիքի եթերում։

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է օրենք հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Ռուսական կողմը նշել էր, որ միաժամանակ գտնվել թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի մաքսային միությունում անհնար է։