Բրազիլիայի նախագահը՝ 80-ամյա Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, նախընտրական հանրահավաքի ժամանակ պատմել է, որ նախատեսում է ապրել մինչև 120 տարեկան։
Ելույթ ունենալով Ռիո դե Ժանեյրոյում՝ նախագահը հայտարարել է մինչև 120 տարեկան ապրելու և երկրի քաղաքական կյանքին շարունակելու մասնակցելու իր մտադրության մասին։ Իր լավատեսական կանխատեսման մեջ նա միաժամանակ կողմնակիցներին կոչ է արել 70 տարեկանից բարձր քաղաքացիներին խրախուսել գնալ ընտրատեղամասեր, քանի որ Բրազիլիայում նրանց համար քվեարկությունը կամավոր է, ոչ թե պարտադիր։
Առաջիկա ընտրությունները, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 4-ին, կարող են պատմական դառնալ․ հաղթանակի դեպքում Լուլա դա Սիլվան կնախագահի չորրորդ ժամկետով։ Ըստ հարցումների՝ պայքարը չափազանց լարված կլինի․ առաջին փուլում Լուլան կարող է հավաքել ձայների 40%-ը՝ իր գլխավոր մրցակից Ֆլավիու Բոլսոնարուի 36%-ի դիմաց, իսկ երկրորդ փուլում թեկնածուների միջև տարբերությունը կարող է կրճատվել մինչև նվազագույնը։





























