Ռուսաստանում, Անդրբայկալում դաժանաբար սպանել են ճապոնացի զբոսաշրջիկի: Կաիտի Օհնիտայի դին` դանակի 30 հարվածներով հայտնաբերել են մայիսի 22-ի առավոտյան:

Օհնիտան վրան էր խփել Խիլոկի շրջանի Ժիպխեգեն գյուղի ճանապարհի մոտ: Հենց այստեղ էլ անհայտ անձը դանակի հարվածներ է հասցրել նրան ու թաքնվել դեպքի վայրից:

Ուշագրավ է, որ ոչ Suzuki մոտոցիկլետը, ոչ բջջային հեռախոսն ու գումարները, ոչ էլ այլ իրեր հանցագործին չեն հետաքրքրել, հաղորդում է KM.RU-ն:

Ներկայումս քննությունը փորձում է պարզել հանցագործի ինքնությունը: