NEWS.am-ի թղթակիցը Չենդու քաղաքում փորձարկել է առաքման ծառայությունը և ցույց տվել, թե ինչպես է աշխատում այս համակարգը, եթե ուշ երեկոյան՝ 23:38-ին, սենյակ ուտելիք պատվիրեք։
Առաքիչը պատվերը դնում է ռոբոտի խցիկում, որից հետո «սմարթ» սարքն անցնում է ինքնուրույն աշխատանքի․ վերելակ է կանչում, անսխալ կողմնորոշվում հարկերում և մոտենում անհրաժեշտ սենյակին։
Հասնելով դռան մոտ՝ ռոբոտն ավտոմատ զանգահարում է սենյակի հեռախոսին: Պատվերը վերցնելու համար հյուրից պահանջվում է ընդամենը սեղմել էկրանի մեկ կոճակ, և, ցանկալի է, շնորհակալություն հայտնել ռոբոտին: Հույս ունենք, որ հայերեն «շնորհակալություն»-ը ռոբոտը կհասկանա, բայց ամեն դեպքում կրկնեցինք նաև չինարենով:
Դիանա Առուշանյան, Չենդու











