Պերուում դելֆինները շարունակում են զանգվածային ինքնասպանություններ գործել, այս տարվա սկզբից հյուսիսի ափ են նետվել 900 առանձնյակներ:
Պերուի բնապահպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ կենդանիները սատկել են բնական պատճառներով, սակայն դա չի համոզել բնապահպաններին:
Պաշտոնյան նշել է, որ Պերուի օվկիանոսագրության պետական ինստիտուտի հետազոտությունների համաձայն, զանգվածային անկումները բնական երեւույթ են դելֆինների համար եւ նման բաներ նկատվել են նաեւ Նոր Զելանդիայում, Ավստրալիայում եւ այլուր:
Կառավարությունը բացառում է, որ զանգվածային անկումը կապված է նավթի արդյունահանման հետ: Իշխանությունների կարծիքով, դելֆինները 5 հազար այլ ծովային թռչունների հետ միասին սատկել են Խաղաղ օվկիանոսում ջերմաստիճանի բարձրացման պատճառով:
Բնապահպաններն էլ պնդում են, որ հորատման սարքերի աղմուկը մահացու է եղել կենդանիների համար:




























