Իրանում մահապատժի են ենթարկել Սիյավուշ Ջամշիդին։ Նրան մեղադրում էին տարեսկզբին զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի աշխատակիցների վրա կրակելու մեջ: Այս մասին հայտնում է Իրանի դատական համակարգի հետ կապված «Mizan» գործակալությունը:

«Mizan»-ի փոխանցմամբ՝ Ջամշիդիին մեղադրանք էր առաջադրվել ցույցերի ընթացքում ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակոցներ արձակելու համար:

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բջջային հեռախոսի տվյալների վերլուծությունը հաստատել է բողոքի ակցիաներում նրա պարբերական մասնակցությունը և հրազենի կիրառումը:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «Աստծո դեմ պատերազմ վարելու» (ինչը ծանրագույն հանցագործություն է համարվում իրանական օրենսդրությամբ), ինչպես նաև հրազեն կիրառելու և երկրի անվտանգության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ:

Դատական գործակալության տվյալներով՝ Իրանի Գերագույն դատարանն անփոփոխ է թողել մահապատժի վճիռը: