Երեւանի Սեբաստիայի փողոցում մայիսի 21-ին տեղի ունեցած ավտովթարից վիրավորված վարորդը հիվանդանոցում մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 21-ին, ժամը 01.40-ին, BMW մակնիշի  ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում բախվել  էր ծառին, ապա՝ կանգառի նստարանին:

Վարորդը՝  24-ամյա Դավիթ Ավետիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ավետիսյանը նույն օրը երեկոյան «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Կատարվում է քննություն: