Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները, հայտնում է «Mehr»-ը:

Զրույցի ընթացքում Բայրամովը խորին ցավակցություն է հայտնել Արաղչիին քրոջ մահվան կապակցությամբ:

«Ադրբեջանի արտգործնախարարը ցավակցական ուղերձում ողորմություն է հայցել հանգուցյալի հոգու համար՝ տոկունություն և համբերություն մաղթելով նրա հարազատներին այս ծանր պահին։

Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Բայրամովին ցավակցությունների և աջակցության խոսքերի համար՝ ընդգծելով նրա ուշադրությունն ու ջերմ վերաբերմունքը ընտանիքի համար այս ծանր պահին»,- ասված է հաղորդագրության մեջ: