Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի մոտ գտնվող առևտրի կենտրոնի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան, հայտնում է «ABC 7»-ը։

Լոս Անջելեսի ոստիկանությունը մարդաշատ հավաքույթի մասին ահազանգ է ստացել տեղական ժամանակով մոտ 23:00-ին։

Դեպքի վայր ժամանած իրավապահները կրակոցների ձայներ են լսել։ Հրաձգությունը տեղի է ունեցել Նորդհոֆ փողոցի և Ռեսեդա բուլվարի խաչմերուկում։

Տեղում աշխատել են ոստիկանական մի քանի էկիպաժներ և հրշեջներ։ Հանգամանքները պարզելու ընթացքում ոստիկանները առևտրի կենտրոնի լաունջ-բարից տասնյակ մարդկանց են դուրս բերել՝ ձեռնաշղթաներով։

Այս պահին ձերբակալությունների մասին չի հաղորդվում, կասկածյալի նկարագիրը նույնպես դեռ չի հրապարակվել։ Այլ տուժածների մասին ոչինչ հայտնի չէ։