Ռուսաստանցի զինվորականները անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել «Новая почта» ընկերության լոգիստիկ կենտրոնին՝ Չեռնոմորսկում և տվյալների կենտրոնին՝ Օդեսայում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով, հարվածների համար օգտագործվել են «Герань» տեսակի անօդաչու սարքեր։ ՊՆ-ն նաև հրապարակել է կադրեր, որոնք նկարահանվել են հարձակումների ժամանակ։
Բացի այդ, Ռուսաստանի զորքերը ՖԱԲ-250 և ՖԱԲ-500 ֆուգասային ավիառումբերի կիրառմամբ հարվածներ են հասցրել անօդաչու սարքերի կառավարման կետերին և ուկրաինացի զինվորականների ժամանակավոր տեղակայման վայրերին ԴԺՀ-ում և Սումիի մարզում, հայտարարել են ՊՆ-ից։


























