Կրեմլը սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր «Ուղիղ գծի» նախապատրաստումը։ Քաղաքացիների դիմումների մշակման ժամանակ նախատեսվում է օգտագործել նեյրոցանցեր, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

«Այս տարի արդեն անցել ենք ուղիղ գծի նախապատրաստմանը», — ասել է Պեսկովը «Москва. Кремль. Путин» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նախապատրաստման ընթացքում կօգտագործվի նաև «Сбербанк»-ի նեյրոցանցը։ Պեսկովը նշել է, որ վերջին շրջանում այն «էականորեն զարգացել է» և այժմ կկարողանա մշակել քաղաքացիների էլ ավելի շատ դիմումներ։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահի վարչակազմի աշխատակիցները տեղեկատու բնույթի տեղեկատվության մշակման համար օգտագործում են արհեստական բանականություն։ Միաժամանակ, ըստ նրա, նեյրոցանցերը չեն կիրառվում ՌԴ նախագահի համար զեկույցներ պատրաստելիս։