Ռուսաստանի ներքին գործերի նոր նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը մտադիր է ամրապնդել ազգային հողի վրա կազմավորված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի ստորաբաժանումները:
Ինչպես գրում է RBC daily-ն, Կոլոկոլցեւի գալուն պես ոստիկանության բաժիններում ազգային հանցավորության դեմ պայքարի խմբեր են ստեղծվել: Չի բացառվում, որ հեռանկարում Կոլոկոլցեւը կարող է վերածնել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունները, որոնք վերացվել էին բարեփոխման շրջանակներում:
Հայտնի է դարձել, որ մի շարք տարածաշրջաններում ոստիկանությունն իսկապես ակտիվացրել է աշխատանքը տվյալ ուղղությամբ:
Չելյաբինսկում, օրինակ, որոշել են հավաքել տարածաշրջանում բնակվող կովկասցիների մասին տվյալները: Նույնիսկ դպրոցներին հարցումներ են ուղարկում` կովկասցի աշակերտների տվյալներ ուզելով:
«Չելյաբինսկի ֆիզմաթ լիցեյում հրաժարվել են կատարել ոստիկանության խնդրանքը` ասելով, որ լիցեյում մեկ ազգություն կա` մաթեմատիկան»:




























