Մոսկվայում Կրեստյանսկայա զաստավայի հուշարձանի մոտ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության (ՌԴԿԿ) անցկացրած միջոցառման առնվազն 65 մասնակից է ձերբակալվել, ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
Կուսակցության տվյալներով, ձերբակալությունները սկսվել են ակցիայի ավարտական փուլում, որը նվիրված էր 1993 թվականի հոկտեմբերի 4-ին Մոսկվայում տեղի ունեցած զինված դիմակայության ընթացքում զոհվածների հիշատակին։
«Ներկայումս աշխատանք է տարվում ձերբակալվածներին ազատելու և նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ», — հայտարարել են կուսակցությունից։
ՌԴԿԿ-ն չի հստակեցրել ձերբակալությունների պատճառները։ Իրավապահ մարմիններն էլ առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը և չեն հաստատել ձերբակալվածների թիվը։
Ակցիան անցկացվել է 1993 թվականի հոկտեմբերյան իրադարձությունների 33-րդ տարելիցի օրը, երբ Մոսկվայում տեղի ունեցավ զինված դիմակայություն Գերագույն խորհրդի կողմնակիցների և նախագահ Բորիս Ելցինի միջև։





























