Կիրակի առավոտյան Նորվեգիայի Հալդեն քաղաքի մոտ գտնվող անտառային տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ մահացել է, ևս մեկը ծանր վիրավորում է ստացել, հաղորդում է NTB գործակալությունը։

Զոհվել են մոտ 70 տարեկան մի տղամարդ և նրա որդին՝ մոտ 40 տարեկան։ Գործակալության տվյալներով, նրանք եղել են որսորդների խմբի անդամներ։

Եվս մեկ մարդ ստացել է ծայրահեղ ծանր վիրավորումներ և հոսպիտալացվել է։

Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է մոտ 20 տարեկան մի տղամարդու։ Նրան սպանության մեղադրանք է առաջադրվել։

NTB-ի տվյալներով, քննությունը կարծում է, որ կասկածյալը չի եղել որսորդական խմբի կազմում։ Մինչև ոստիկանության ժամանումը նրան պահել են դեպքի ականատեսները։

Ոստիկանությունն առայժմ չի հայտնել հրաձգության հնարավոր դրդապատճառի մասին։ Քննությունը շարունակվում է։