Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի հարավում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման մասնակցի ոչնչացման մասին, որը, ըստ ՑԱՀԱԼ-ի տվյալների, միաժամանակ թուրքական հումանիտար կազմակերպության ղեկավարն էր։
Հարվածը հասցվել է Խան Յունիսում։ Արդյունքում զոհվել է Սաքր Նաբիլ Մուսա Քայսին, որին իսրայելցի զինվորականները անվանում են ՀԱՄԱՍ-ի «Նուխբա» էլիտար ստորաբաժանման անդամ։ ՑԱՀԱԼ-ի պնդմամբ, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին նա մասնակցել է զինյալների ներխուժմանը Իսրայելի տարածք։
Իսրայելական բանակում նաև հայտարարել են, որ Քայսին զբաղեցնում էր իրեն հումանիտար կառույց ներկայացնող թուրքական Deniz Feneri կազմակերպության տնօրենի պաշտոնը։
ՑԱՀԱԼ-ի վարկածով, կազմակերպությունը կապեր է պահպանում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև թուրքական ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Իսրայելցի զինվորականները պնդում են, որ հումանիտար կազմակերպությունում Քայսիի գործունեությունը զուգակցվում էր ՀԱՄԱՍ-ի գործունեությանը նրա մասնակցությամբ։




























