Սոցցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանի մեկնաբանությունը, որտեղ նա «սա»-ով է դիմել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ պարող երիտասարդին:


Նշենք, որ համերգից հրապարակված կադրերում երեւում է` ինչպես է հանդիսատեսներից մեկը կրկնում երգչուհու շարժումները։ Տեսանյութը շատ արագ տարածվել էր համացանցում։ Տեսանյութերից մեկի տակ անզուսպ մեկնաբանություն էր արել ՔՊ խմբակցության քարտուղարը` ըստ էության ծաղրելով երիտասարդին։
Սոցցանցերում պահանջում են, որ Հակոբյանն առնվազն ներողություն խնդրի քաղաքացու նկատմամբ այս վերաբերմունքի համար։





























