Հնդկաստանում ուխտավորներով լի ավտոբուսն ընկել է Գանգես գետը, առնվազն 26 մարդ մահացել է, եւս 4 ուխտավորներ կենդանի են մնացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հյուսիսային Ուտարակհանդ նահանգում, երեկոյան ժամը 22-ին: Ռիշիկեշ սուրբ քաղաք ուղեւորվող ավտոբուսում գտնվել են 45 ուխտավորներ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Նախնական տեղեկություններով, վարորդը մթության մեջ, լեռնային ճանապարհին չի կողմնորոշվել: