Երկուշաբթի օրը նավթի գները նվազում են Մերձավոր Արևելքից արտահանման ծավալների աճի, ինչպես նաև ռազմավարական պահուստներից վառելիք բաց թողնելու վերաբերյալ «Մեծ յոթնյակի» (G7) երկրների որոշման ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,73 դոլարով (0,71%)-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 101,52 դոլարի։ Ուրբաթ օրը Brent-ի գինը նվազել էր 0,06 դոլարով (0,06%)՝ հասնելով 102,25 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,14 դոլարով (1,25%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 89,97 դոլարի։ Նախորդ աշխատանքային օրը պայմանագրի գինը նվազել էր 1,76 դոլարով (1,9%)՝ հասնելով 91,11 դոլարի: