Ղրղըզստանն ու ՆԱՏՕ-ն համաձայնագիր են ստորագրել հանրապետության տարածքով ռազմական բեռներն Աֆղանստան առաքելու վերաբերյալ: Փաստաթուղթը ստորագրվել է Չիկագոյում հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է K-news-ը` վկայակոչելով Ղրղըզստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Մայիսի 22-ին Չիկագոյում կայացել է համաձայնագրի ստորագրում Ղրղըզստանի կառավարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ վերգետնյա (երկաթուղային եւ ավտոմոբիլային) բեռների տարանցման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայնագիրը ստորագրել են Ղրղըզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաեւն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն: