Արգավանդ-Հովտաշատ ավտոճանապարհին, մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 32 ԼՏ 818 համարանիշի եւ «Մոսկվիչ» մակնիշի 63 ՍԼ 449 համարանիշի ավտոմեքենաները:

Մեքենաների վարորդները` 46-ամյա Ա. Կիրակոսյանը եւ 23-ամյա Ռ. Ռոստոմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց:

Առաջին բուժօգնություն ստանալով՝ տուժածները դուրս են գրվել: