Ոստիկանության ծառայողները, մայիսի 22-ին, Երեւանի Նազարբեկյան փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Սարգիս Կիրակոսյանին, ով 2001 թ. մարտի 22-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Սարգիս Կիրակոսյանը կալանավորված է:
Նույն օրը, ժամը 22.20-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսային անցակետից բերման են ենթարկել 30-ամյա Էդգար Սարդարյանին, ով մարտի 19-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Մայիսի 23-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 36-ամյա Գագիկ Գրիգորյանին, ով մայիսի 11-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Մայիսի 22-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել 27-ամյա Գագիկ Թորոսյանին, ով մայիսի 3-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























