Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր՝ հոկտեմբերի 5–ին, մեկնարկել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են նախարարությունից:
Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը:
Նշենք, որ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև երկրի այլ ղեկավար բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այց կկատարի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Այցի օրակարգում են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներ:





























