Ռուսաստանյան Պլեսեցկ տիեզերակայանից իրականացվել է Ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի համար մշակված նոր միջմայրցամաքային հրթիռի մեկնարկը:

Սա արդեն հրթիռի երկրորդ մեկնարկն է, առաջինը ավարտվել է անհաջողությամբ: 2011թ. սեպտեմբերի 27-ին հրթիռն ընկել էր մեկնարկի վայրից 10 կմ հեռավորության վրա, հաղորդում «ԱիՖ»-ը:

Ռուսաստանյան լրատվամիջոցները նշում են, որ սա ամերիկյան ԵվրոՀՀՊ-ին «համարժեք պատասխանն է», որի մասին խոսում էր Պուտինը դեռ 2007թ.:

«Մեկնարկի նախանշված նպատակներն իրականացվել են: Ուսումնական մարտական բլոկը հասել է նախանշված շրջան` Կամչատկա թերակղզու Կուրա պոլիգոն»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է գնդապետ Վադիմ Կովալը: