Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 6-ի գիշերային և ցերեկային ժամերին սպասվում են անձրևներ և ամպրոպ։ Երեկոյան ժամերին դրանք կտարածվեն ամբողջ երկրի տարածքով, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև, որ ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էականորեն չի փոխվի։ Ինչպես Հայպետհիդրոմետից հայտնել են NEWS.am-ին, Երևանում հիմնականում երեկոյան սպասվում են անձրևներ և ամպրոպ, իսկ ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-17 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +20+22։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +12+17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+19,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+18,

Լոռիում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+18,

Տավուշում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+22,

Արարատում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+23,

Արմավիրում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+18։