Դանիայում արտահոսել են Ֆիզիկական անձանց կենտրոնական ռեգիստրում (CPR) գրանցված 8,8 միլիոն մարդու անձնական տվյալները։ Ինչպես հայտնել է Գիտության, բարձրագույն կրթության և թվայնացման նախարարությունը, տեղի ունեցածն ապօրինի գործողությունների հետևանք է։
Անհայտ անձինք հասանելիություն են ստացել քաղաքացիների անուններին, հասցեներին և սոցիալական ապահովության համարներին։ Քանի որ Դանիայի բնակչությունը մի փոքր ավելի է 6 միլիոնից, արտահոսքը վերաբերում է նաև երկրից հեռացած կամ մահացած անձանց տվյալներին։
Ընդհանուր առմամբ CPR ռեգիստրում պահվում են շուրջ 11 միլիոն մարդու տվյալներ։ Այն անձանց տեղեկությունները, որոնք ունեն պաշտպանված հասցե կամ հեռախոսահամարներ, չեն տուժել։ Գործը քննում է ոստիկանությունը, այն փոխանցվել է նաև Տվյալների պաշտպանության տեսչություն։ «Բոլոր բնակիչներին կոչ եմ անում լինել զգոն», — հայտարարել է Գիտության, բարձրագույն կրթության և թվայնացման նախարար Քրիստինա Էգելունդը։





























