Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ խոսել է Թուրքիայում մեծ աղմուկ հանած 2011-ի դեկտեմբերի 28-ին օդուժերի ռմբակոծության շուրջ, որի ժամանակ սպանվել էին 34 քուրդ երիտասարդներ։
Թուրք նախարարը նշել է, թե ռմբակոծության հրամանն արձակել են այդ պահին տեղանքի տեսագրությունը դիտող եւ վերլուծություն անող օդուժերի հրամանատարները։
Նշենք, որ դեկտեմբերի 28-ի երեկոյան Թուրքիայի օդուժերին պատկանող F-16 կործանիչները ռմբակոծել են Իրաքից Թուրքիա մաքսանենգ ապրանք ներկրող մի խմբի:
Ռմբակոծության հետեւանքով սպանվել է 34 քուրդ գյուղացի: Անկարան նշել է, թե քաղաքացիական անձանց շփոթել են PKK-ի զինյալների հետ եւ հարվածել նրանց: Սպանվածները եղել են Շըրնաք նահանգի Ուլուդերեյի շրջանի գյուղերի բնակիչները:




























