Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը շնորհակալություն է հայտնել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում իրեն հյուրընկալելու համար։

«Անհավանական տպավորություններով եմ հեռանում Հայաստանից․ հիացած եմ Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով։

Շնորհակալություն եմ հայտնում Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար, ինչպես նաև Խոր Վիրապի և Մատենադարանի իմ սիրալիր հյուրընկալողներին»»,- նշել է նա։