Մոլդովայի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 5-ին Ուկրաինայի հետ սահմանին տեղակայված Պալանկա սահմանային անցակետի շրջանում տեղի է ունեցել «միջադեպ՝ կապված ուկրաինական ենթակառուցվածքի վրա ռուսական հարձակումների հետ»։
«Անցակետի մոտ արկ է ընկել, որը գետնին հարվածելուց հետո ետաթռիչք է արել և հարվածել է ցանկապատի մոտ կայանված ավտոբուսին»։
«Սահմանային անցակետի աշխատանքը դադարեցվել է։ Նախնական տեղեկություններով՝ արկը վնասել է ավտոբուսը, սահմանապահ ոստիկանության մեկ աշխատակից թեթև վնասվածքներ է ստացել»,- նշել են Մոլդովայի իշխանությունները։





























