Ֆրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակում, հայտնում է BBC-ն։

Երկրի կրթության նախարար Էդուար Ժեֆրեի հայտարարությամբ՝ անվտանգ պայմաններ ապահովել չհաջողվելու պատճառով 400–500 միջնակարգ դպրոցներում դասերը «ամբողջությամբ կամ մասամբ կկասեցվեն»։ Նա հայտնել է նաև, որ բողոքների սկզբից ի վեր 24 դպրոց «այրել կամ թալանել են»։

Բողոքները սկսվել են սեպտեմբերի 17-ին Փարիզի դպրոցներից մեկում, սակայն անցած շաբաթ վերաճել են համազգային ցույցերի, որոնք ուղեկցվել են բռնության բռնկումներով՝ ցուցարարների և անվտանգության ուժերի մասնակցությամբ, որոնք երբեմն ամբոխը ցրելու համար դիմել են արցունքաբեր գազի և մահակների կիրառման։ Ակցիաներին մասնակցում են հազարավոր մարդիկ։

Միջնակարգ դպրոցի աշակերտները և մյուս քաղաքացիները դժգոհություն են հայտնում ուսուցիչների պակասից, գերբեռնված դասարաններից և խարխուլ շենքերից։