Իրանը պատրաստ է համաձայնեցնել գործողությունները ատոմային խնդրի կարգավորման «վեցնյակի» հետ, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործխնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով, ռուսական կողմը հստակ պատկերացումներ ունի մինչ այս կայացած հանդիպումների արդյունքում, որ Իրանը պատրաստ է կոնկրետ քայլեր համաձայնեցնել` հիմնված փուլայնության եւ փոխադարձության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի աջակցի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր, միակողմանի պատժամիջոցները Իրանի դեմ»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Հուսով եմ, որ ամերիկյան օրենսդիրների այս բացթողումն ի վերջո համապատասխան վերաբերմունքի կարժանանա ԱՄՆ վարչակազմի, նախագահի կողմից»,- ասել է նա:




























