Ղարաբաղի պատերազմի թեժ փուլում Ադրբեջանի սպառազինության պաշարները սկսեցին սպառվել, և Թուրքիան բեռնատար ինքնաթիռներով զինամթերք էր մատակարարում ինչպես իր սեփական պահեստներից, այնպես էլ դաշնակից որոշ երկրների պահեստներից։ Դրա մասին գրել է թուրք փորձագետ Ֆաթիհ Մեհմեթ Քյուչյուքը։

«Մենք մեր անօդաչու թռչող սարքերից հանում էինք էլեկտրոնիկան և այն փոխանցում Ադրբեջանին։ Ավելին ասել չեմ կարող։ Մենք զենք չէինք վաճառում ու հետո մի կողմ քաշվում, ինչպես Իսրայելը կամ որևէ այլ երկիր»,- նշել է նա։