Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 5-ը Մոսկվայի շրջանը փորձել են գրոհել գրեթե 10 հազար անօդաչու սարքերով։ Դրա մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հաղորդում է Lenta.ru-ն։

Նա ճշտել է, որ 9994 դրոններից մեծ մասը խոցվել է հակաօդային պաշտպանության միջոցներով հեռավոր սահմանագծերում։

«862 անօդաչու սարք ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս»,- գրել է Սոբյանինը։