ԱՄՆ կաթոլիկները բողոքի ալիք են բարձրացրել առողջապահության նախարարության եւ սոցիալական ծառայությունների, նաեւ նախագահի վարչակազմի դեմ:

ԱՄՆ առավել ազդեցիկ 40 կառույցները հայց են ներկայացրել կառավարության դեմ, որը խախտելով կրոնական ազատության սկզբունքները, ստիպում է կաթոլիկներին հարկեր վճարել ստերիլիզացման եւ կոնտրացեպցիայի համար, ինչը անհամատեղելի է դավանանքի հետ, հաղորդում է NEWSru.com-ը:

Ավելի վաղ ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների համադաշնությունը հայտարարել էր, թե Օբաման եւ նրա հետ կապված լրատվամիջոցները խաբում են հասարակությանը` քարոզելով կոնտրացեպտիվները որպես պրոֆիլակտիկ միջոց, որ կանանց երջանիկ կդարձնի:

Հայցվորների մեջ են Նյու Յորքի, Վաշինգթոնի, Սենթ-Լյուիսի արքեպիսկոպոսությունները, Դալլասի, Փիթսբուրգի, Միչիգանի եպիսկոպոսոթունները, Նոտր-Դամ ճիզվիտական համալսարանը, Ամերիկայի կալթոիկ համալսարանը, նաեւ Our Sunday Visitor շաբաթաթերթը: Կաթոլիկ լիգայի առաջնորդ Բիլլ Դոնոհյուի առաջնորդը հատուկ ուղերձում նշել էր, թե Օբամայի վարչակազմի դեմ «կաթոլիկ խռովություն» է սկսվելու: