ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։

«Անդրադարձ ենք կատարել Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի - Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ընդգծել ենք Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ»,– գրել է նախարարը։