Դիվանագիտական հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վրա ազդում են մի ամբողջ շարք գործոններ, այդ թվում` ղարաբաղյան հարցը: Այդ մասին մայիսի 23-ին Երեւանում հայտարարել էԹուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին: Նշենք, որ Երեւանում աշխատանքներն է սկսել ՍԾՏՀ ԽՎ 39-րդ լիագումար նստաշրջանը:

Սաֆին որպես խոչընդոտ նշել է նաեւ հայկական սփյուռքի ակտիվությունը:

«Կան նաեւ այլ խնդիրներ: Պետք է դրանք դիտարկել ընդհանրության մեջ եւ հարցը հնարավոր կլինի լուծել: Վերջնական փուլում որոշմանը մասնակից են լինելու Թուրքիան,  Հայաստանը, այլ երկրներ եւ ՍԾՏՀ ԽՎ-ն կարող է բանակցությունների ասպարեզներից մեկը լինել: Ես ուզում եմ, որ մեր երկրների հարաբերությունները վերջնարդյունքում կարգավորվեն»,- ասել է թուրք պատգամավորը: