ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է բրիտանական Ֆեյրֆորդ ռազմաբազայից B-1 ռմբակոծիչների դուրսբերման պատճառը։

«Մենք կասկածներ ունեինք, որ կարող է սպառնալիք լինել, և ինչո՞ւ պետք է ես դրանք այնտեղ թողնեի։ Սպառնալիքը գոյություն ուներ։ Մենք գիտենք այն մարդկանց, ովքեր սպառնում էին։ Ինքնաթիռները ռազմաբազայից պատահական չեն դուրս եկել։ Որոշակի սպառնալիքներ կային»- նշել է Թրամփը։