Հայաստանում ռուսական ռազմակայանի ռազմաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմը ձմռանն ավելի քան 400 վարժանք է անցկացրել:

Զինվորականները շուրջ 70 զինվորական եւ ստուգարքային կրակային վարժանքներ են իրականացրել դիվիզիաների կազմում: Այդ ընթացքում օգտագործվել է ավելի քան 2 հազար տարբեր տեսակի ռազմամթերք, հաղորդել են ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից: