ԱՄՆ զինված ուժերը վերջին 12 շաբաթվա ընթացքում ոչնչացրել են 13 առևտրային նավ, որոնք, խախտելով Իրանի շրջափակումը, ուղևորվում էին դեպի նրա նավահանգիստներ կամ դուրս էին գալիս այնտեղից, հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում (CENTCOM)։
«Վերջին 12 շաբաթվա ընթացքում CENTCOM-ի ուժերը ոչնչացրել են 13 առևտրային նավ, որոնք խախտում էին շրջափակման ռեժիմը կամ ներառված էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազմամիլիարդանոց ստվերային ցանցում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հրամանատարությունն ընդգծել է, որ CENTCOM-ի ուժերը ապահովում են Իրանի նկատմամբ ամերիկյան ծովային շրջափակման խիստ պահպանումը։ Դրա վերսկսումից ի վեր՝ հուլիսի 14-ին ԱՄՆ գլխավոր հրամանատարի հրամանով, ընդհանուր առմամբ կալանավորվել է 130 առևտրային նավ, որոնք փորձել են մտնել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից, շարքից հանվել է երեք նավ, որոնք հրաժարվել են ենթարկվել ամերիկյան պահանջներին, և ավելի քան 70 առևտրային նավի, որոնք մարդասիրական օգնություն էին տեղափոխում, թույլատրվել է անցնել շրջափակման գոտով։
CENTCOM-ում նավաստիներին խորհուրդ են տվել հետևել ծովագնացների համար նախատեսված ծանուցումներին և ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ կապ հաստատել VHF ռադիոկապի 16-րդ ալիքով՝ Օմանի ծոցում և Հորմուզի նեղուցի մատույցներում գտնվելու դեպքում։





























