Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև բանավեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։

Բանն այն է, որ Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Մի շարք հոգևորականների գործունեության հետևանքով Հայ առաքելական սուրբ եկեղեցում առաջացած ճգնաժամի, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թվաքանակը սահմանելու մասին» նախագիծը, որն ընդդիմությունը համարում է հակասահմանադրական։