Քրիստա Փայքի ձախողված մահապատժից հետո ԱՄՆ Թենեսի նահանգի իշխանությունները մտադիր են վերանայել մահապատժի իրականացման կարգը։ Այս մասին՝ հղում անելով իր աղբյուրներին, հոկտեմբերի 6-ին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

«Նահանգի օրենսդիր մարմնի ղեկավարությունն ԱՄՆ սենատոր Մարշա Բլեքբըրնի հետ արդեն քննարկել է մահապատժի մասին օրենսդրության հնարավոր փոփոխությունները․ դրանք կարող են օրակարգ մտնել 2027 թվականի նստաշրջանում»,— ասվում է հոդվածում։

Բլեքբըրնի ընդգծմամբ՝ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, որոնք պետք է վերաբերեն կադրային քաղաքականությանը, աշխատանքային ընթացակարգերին և գործող արձանագրություններին։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեմերոն Սեքսթոնն էլ նշել է, որ օրենսդիրները կարող են քննարկել օրենքի այնպիսի փոփոխություններ, որոնք նահանգին հնարավորություն կտան ինքնուրույն որոշել մահապատժի իրականացման եղանակը։