Ադրբեջանը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, բացի Հայաստանից, քանի դեռ ադրբեջանական հողերը գտնվում են օկուպացիայի ներքո: Այս մասին, այսօր` մայիսի 23-ին, Երեւանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Ասեֆ Հաջիեւը:
«Ոչ մի համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Կարծում եմ, որ ձեր նոր ղեկավարությունը պետք է ազատի օկուպացված տարածքները, որից հետո ԼՂՀ-ի համար կարգավիճակ կստանա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Դրանից հետո կապաշրջափակվեն հաղորդակցության բոլոր ուղիները եւ, հնարավոր է, համագործակցություն սկսվի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը Երեւանում է գտնվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:




























